Հունվար 22, 2021 09:48 Asia/Tehran
  • ԵԽ-ն կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ Նավալնիի կալանավորման պատճառով

Հինգշաբթի օրը կայացած քվերակության ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ ընդդիմադիր գործիչ ԱԼեքսեյ Նավալնիին ձերբակալելու պատճառով:

 Ռուսաստանի Պատիժների կատարման դաշնային ծառայությանն (ՊԿԴԾ) ավելի վաղ հայտարարել էր. «Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում»:

Հայտարարության մեջ նաև ասված էր, որ Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։

Ալեքսեյ Նավալնին հիվանդանոց էր տեղափոխվել 2020 թվականի օգոստոսի 20-ին , երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Սակայն ավելի ուշ, միջազգային ճնշումների արդյունքում, հետագա բուժումը ստանալու համար, նրան տեղափոխեցին Գերմանիա: