Բայդենի կառավարությունը կերկարաձգի «Նոր Ստարտ» պայմանագիրը
Հինգշաբթի երեկոյան Սպիտակ տան խոսնակը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտադիր է երկարաձգել Ռուսաստանի հետ «Նոր Ստարտ» պամանագիրը:
Ջեյն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ նորնտիր նախագահ Ջո Բայդենի կառավարությունը ցանկանում է ևս հինգ տարով երկարաձգել «Նոր Ստարտ» պայմանագիրը:
Սպիտակ տան խոսնակը Ռուսաստանի դեմ մեղադրանք հնչեցնելով, հավելել է, որ «Նոր Ստարտ»-ը միակ պայմանագիրն է, որը վերաբերում է ՌԴ միջուկային ուժին:
Ռուսաստանի կառավարությունը վերջերս ԱՄՆ նախորդ վարչակազմին նախազգուշացրել էր, որ «նոր Ստարտ» պայմանագրի գործողության ժամկետը լրանում է:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը միշտ ձգտում էր դուրս գալ երկկողմ և բազմակողմ պայմանագրերից և համաձայնագրերից, հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է միայն «որոշակի պայմաններով» երկարաձգել պայմանագիրը:
Այս պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio