Ռուսաստանի կառավարության ընդդիմադիրները բողոքի ակցիա են անցկացրել
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության դեմ բողոքելու նպատակով և ընդդիմության կոչով, հունվարի 23-ին, Ռուսաստանի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի մի քանի քաղաքներում: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Բողոքի ակցիաները տեղի են ունեցել Յակուտսկում, Խաբարովսկում և Վլադիվոստոկի նավահանգստում:
Ռուսաստանի ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ բողոքարարների:
Մոսկվայում ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի աջակիցների չարտոնված բողոքի ակցիան խափանելու համար:
Նավալնին, որ անօրինական քայլեր կատարելու պատճառով ձերբակալված է, կոչ էր արել հունվարի 23-ին բողոքի համառուսաստանյան ակցիաներ անցկացնել ընդդեմ կառավարության:
Նավալնիին միշտ աջակցել են Միացյալ Նահանգները և Սպիտակ տանը հովանավորող եվրոպական պետությունները: