Հունվար 23, 2021 17:47 Asia/Tehran
  • Կոնգրեսի դեմոկրատները փորձում են վերջ դնել Թրամփի քաղաքական կյանքին

ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները, հղումա նելով Սահմանադրության հոդվածին, փորձում են արգելել Դոնալդ Թրամփին՝ վերադառնալ Սպիտակ տուն կամ կառավարական որևէ պաշտոն զբաղեցնել:

Կոնգրեսի տեղեկատվական ծառայության հաղորդման համաձայն, Վիրջինիա նահանգի  դեմոկրատ սենատոր Թիմ Քինն ասել է.«Սահմանդրության 14-րդ հոդվածի համաձայն, Կոնգրեսն իրավունք ունի  կանխել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը քաղաքական ասպարեզ»:

Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ Կոնգրեսը կարող է սահմանդրության 14-րդ հոդվածի համաձայն մեխանիզմ ընդունել Թրամփի վերաբերյալ:

Համաձայն ԱՄՆ Սահմանադրության 14-րդ հոդված 3-րդ բաժնի՝ անձը, ով որպես գործադիր կամ դատական ​​պաշտոնյա երդվել է պահպանել ԱՄՆ Սահմանադրությունը, սակայն  հետագայում ընդվզել է դրա դեմ կամ օգնել   թշնամուն,  չի կարող ընտրվել դաշնային պաշտոնյա, խորհրդարանի ներկայացուցիչ կամ պետական ​​պաշտոն զբաղեցնել ԱՄՆ-ի որևէ նահանգում:

 

 

 

Պիտակ