Հունվար 25, 2021 18:36 Asia/Tehran
  • Centcom- ի հրամանատարի նոր հայտարարությունն ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերաբերյալ

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերի հրամանատարը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նորընտիր նախագահի երդմնակալությունցի հետո, Թեհրան-Վաշինգտոն հարաբերություններում «հարմար պայմաններ» կստեղծվեն:

Defense One կայքի հաղորդման համաձայն, կիրակի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում, Centcom- ի հրամանատար Ֆրանք Քենեթ Մաքենզին նշել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրանի կողմից սպառնալից տեղաշարժեր են իրականացվել:

Մաքենզին նշել է, որ չնայած անվտանգության ու ռազմական ոլորտների մի շարք վերլուծաբանների մտահոգություններին, Թրամփի նախագահության վերջին օրերին ոչ միայն Իրանը չի գրոհել ամերիկյան ոչ մի թիրախի դեմ, այլև Իրաքում և տարածաշրջանի այլ վայրերում կառավարել է իր միջնորդավորված գործակալներին:

Նշելով, որ Վաշինգտոնի նոր վարչակազմը ձգտում է վերանայել իր քաղաքականությունը, տարածաշրջանում ամերիկացի ահաբեկիչների հրամանատարն ասել է.«Ենթադրում եմ Իրանում կան քաղաքական հաշվարկներ, որոնց համաձայն, նրանք ցանկանում են կապ հաստատել ԱՄՆ-ի նոր կառավարության հետ ՝ տեսնելու, թե արդյոք ինչ-որ բան փոխվելո՞ւ է»:

2018թ. ՀԳՀԾ-ից ապօրինի կերպով դուրս գալուց հետո, Թրամփի վարչակազմի պաշտոնյաները անընդհատ խոսում էին Իրանի հետ նոր բանակցությունների և համաձայության մասին:

 

Պիտակ