Բայդեն. Խիստ մտահոգված ենք Ռուսաստանի քայլերի կապակցությամբ
Ռուսաստանի դեմ չհիմնավորված մեղադրանքներ առաջ քաշելով, ԱՄՆ-ի նախագահն ասել է.«Վաշինգտոնը խիստ մտահոգված է Մոսկվայի քայլերի կապակցությամբ»:
Երկուշաբթի երեկոյան, Ջո Բայդենն ասել է.«Մենք ևս կարող ենք New START պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ աշխատել մեր երկրի շահերի ուղղությամբ և Ռուսաստանին փոխանցել մեր մտահոգությունը՝ Ալեքսեյ Նավալնիի, SolarWinds-ի և Աֆղանստանում ամերիկացի բանակայինների գլխի համար պարգև նշանակելու մասին զեկույցների կապակցությամբ»:
Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր՝ արևմտամետ Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Նա Մոսկվա էր ժամանել Բեռլինից, որտեղ օգոստոս ամսից ապաքինվում էր:
Պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար Նավալնին Ռուսաստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից:
Արևմտյան երկրները փորձում են Նավալնիի գործը միջոց ծառայեցնել Ռուսաստանին ճնշելու համար: