Բայդենի վարչակազմը կվերանայի Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները վերանայելու այդ երկրի վարչակազմի որոշման մասին:
Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Չնայած ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել Աֆղանստանում քաղաքացիների դեմ ամերիկացի զինծառայողների և Հորդանան գետի ափին ու Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի քայլերին, ԱՄՆ-ի պատժամիջոցները ամբողջությամբ կվերանայվեն»:
Հաագայի միջազգային քրեական դատարանի պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կիրառվել են 2020 թվականի հունիսի 11-ին՝ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների դեմ կատարված հնարավոր հանցագործությունները հետաքննելու պատճառով:
ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնատարները բացասաբար էին արձագանքել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի պատերազմական հանցագործությունները հետաքննելու Հաագայի դատարանի գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդայի ջանքերին: