Պետքարտուղար. Ֆրանսիայի և Ադրբեջանի երկկողմ կապերը զարգանում են վերընթաց գծով
«Համարում եմ, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև երկկողմ կապերը զարգանում են վերընթաց գծով: Իհարկե, երկրների միջև այս երկխոսությունը պետք է շարունակվի»:
Այս մասին, ինչպես հայտնում է Armenia.Az- ը, ասել է՝ Զբոսաշրջության, արտերկրում ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լոմուան:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները մշտապես հեռախոսային զրույցներ են անցկացնում, իսկ վերջին նման զրույցը եղել է այս տարվա հունվարին:
«Այս ամենը կնպաստի կապերի ամրապնդմանը: Սա եղել է իմ առաջին այցը այս ուղղությամբ: Այս այցերը կշարունակվեն նաև ապագայում: Այս ընթացքում, պատերազմի ժամանակահատվածում Ֆրանսիայի կառավարությունը նույնպես ծանր վիճակում էր: Բայց ամեն անգամ Ֆրանսիայի կառավարությունը, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին», - ընդգծել է պետքարտուղարը:
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio