Հունվար 27, 2021 17:23 Asia/Tehran
  • Մարդու իրավունքները խախտող երկրները բրիտանական զենքի խոշոր գնորդներն են

Վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվում է, որ անցած հինգ տարիներին մեծ քանակությամբ բրիտանական արտադրության զենքեր ուղարկվել են երկրներ, որոնք խախտում են մարդու իրավունքները:

Բրիտանական Guardian օրաթերթի հաղորդմամբ,  2015-2020 թվականներին բրիտանական զենքի արտահանման վերաբերյալ հետազոտության արդյունքները վկայում են, որ Բահրեյնը, Բանգլադեշը, Կոլումբիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, բրիտանական ռազմական տեխնիկայի հիմնական ներկրողներն են: Միևնույն ժամանակ, այդ երկրները գտնվում են մարդու իրավունքները ոտնահարող երկրների ցանկում, որը ակզմել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը:

Բրիտանիայի խորհրդարանի մի պատգամավոր քննադատել է Եմենի դեմ պատերազմում Սաուդյան ագրեսոր կոալիցիային աջակցելու իր երկրի քաղաքականությունը:

Բրիտանիան 2017 թվականին Քենիային զենք վաճառելու արտոնագիր տրամադրեց,  այն դեպքում, երբ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այդ երկրի անվտանգության ուժերին մեղադրել էր  անօրինական մահապատիժներ իրականացնելու և ընդդիմադիրներին խոշտանգելու մեջ: