Հունվար 27, 2021 18:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի Պետդումայի նիստում վավերացվել է  New START պայմանագիրը

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Պետական Դումայի նիստում վավերացվել է «New START պայմանագիրը» հինգ տարով երկարաձգելու նախագիծը: Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդման՝ պայմանագիրը երկարաձգելու ԱՄՆ-ի համաձայնությունից հետո, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանագրի երկարաձգման նախագիծը ներկայացրեց Պետական Դումա, քվերակության դրվելու համար:

Ռուսաստանի Պետական Դումայում քվեարկության դրվեց «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև 2020 թ. Ապրիլի 8-ին ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի երկարաձգման» վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, և պատգամավորները համաձայնեցին հինգ տարով երկարաձգել այն:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Այս պայմանագիրը երկարաձգվում է առանց նախապայմանների և առանց որևէ հավելվածի»:

START -2  պայմանագրի երկարաձգման հարցը  երեկ քննարկվել է  Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցում, և կողմերը գոհունակություն են հայտնել պայմանագիրը երկարաձգելու շուրջ ձեռք բերված  համաձայնության  կապակցությամբ: