Փետրվար 23, 2021 13:01 Asia/Tehran
  • ՄՈՍԱԴ-ի դերը Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարների կառավարման գործում

Իրաքի մուսուլման հոգևորականների միության տնօրենը խոսել է Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարների կառավարման գործում ՄՈՍԱԴ-ի դերի մասին:

Ալ-Ֆորաթ նյուզ կայքի տեղեկացմամբ, Ջաբբար Ալ-Մամուրին ասել է.«Մինչ այսօր Սիրիայում ԻԼԻՊ-ի ահաբեկչական ճամբարները կառավարվում էին ԱՄՆ-ի հետախուզական կազմակերպություն՝ ԿՀՎ-ի կողմից, սակայն ներկայումս նույնպես ՄՈՍԱԴ-ը  կառավարում է այդ ճամբարները»:

«Սիրիայի իրադարձություններն ուղղակիորեն ազդում են Իրաքի վրա և Իրաքի անվտանգության ապահովումն անհնար է առանց Սիրիայի հետ համատեղ սահմանների անվտանգության ապահովման»,-ասել է Իրաքի մուսուլման հոգևորականների միության տնօրենը:

Ավելի վաղ, Սիրիայում անվտանգության որոշ աղբյուրներ հաղորդել էին, որ ամերիկյան ուժերը ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին ուղղաթիռով Սիրիայից Իրաք են տեղափոխում, այդ երկրի անվտանգությունը խարխլելու նպատակով:

ԱՄՆ-ը մինչ օրս բազմիցս օգնել է Իրաքում և Սիրիայում տեղակայված ահաբեկիչներին:

Պիտակ