Փետրվար 25, 2021 09:58 Asia/Tehran
  • Պուտինը քննադատել է Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների դեմ ուղղված Արևմուտքի հետախուզական արշավը

Պուտինը քննադատել է Ռուսաստանի բժշկական ձեռքբերումների, հատկապես կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրության ոլորտում գրանցված առաջընթացին խոչընդոտելու Արևմուտքի հետախուզական արշավը:

Քննադատելով որոշ եվրոպական երկրների, Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Առողջապահաության ոլորտում Ռուսաստանի ձեռքբերումներին վնասելու նպատակով, սկսվել է հետախուզական արշավ»:

Հատկանշական է, որ փետրվարի սկզբին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտը հայտարարել էր, որ կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութը  հերթական հիբրիդային զենքն է:

Այն պայմաններում, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատում է  ԵՄ-ին՝ Ռուսաստանի հետ  առողջապահության ոլորտում  փոխհարաբերություններին խիստ վերաբերվելու համար, ԵՄ շատ երկրներ ձգտում են գնել ռուսական արտադրության Sputnik-V պատվաստանյութ:

Վերջերս հաղորդեց Lancet բժշկական ամսագիրը գրել էր, որ Sputnik-V -ն կորոնավիրուսի դեմ ամենաապահով և ամենաարդյունավետ պատվաստանյութերից մեկն է և պատվաստանյութի արդյունավետությունը կազմում է  91,6 տոկոս:

Պիտակ