Փետրվար 25, 2021 11:13 Asia/Tehran
  • Սպիտակ տունը խոստովանում է, որ մինչ ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալը Իրանը լիովին հավատարիմ է եղել իր միջուկային պարտավորություններին

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը խոստովանել է, որ մինչ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության դուրս գալն Իրանը լիովին հավատարիմ է եղել իր միջուկային պարտավորություններին:

Չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, խոսելով  մինչ Դոնալդ Թրամփի կառավարության ՀԳՀԾ-ից դուրս գալը իր միջուկային հանձնառություններին Իրանի հավատարմության  մասին, Նեդ Փրայսը հավելել է.«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները վկայում են այս մասին»:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը հավելել է.«Պետք է նշեմ, որ մենք լիովին վստահում ենք ՄԱԳԱՏԷ-ին: Երբ ՀԳՀԾ-ն լիրարժեք գործադրվում էր Իրանը նույնպես ըստ ՀԳՀԾ-ի գործադրում էր իր հանձնառությունները: ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնատարները գոհ են եղել իր պարտավորությունների նկատմամբ Իրանի հավատարմությունից»:

2018թ. մայիսի 8-ին խախտելով ՀԳՀԾ-ի նկատմամբ Վաշինգտոնի պարտավորությունները ԱՄՆ-ն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու վերականգնեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միջուկային պատժամիջոցները:

Պիտակ