Փետրվար 25, 2021 17:35 Asia/Tehran
  • Թուրքիան արձագանքել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին

Թուրքիան արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:

«Աշխարհի որ հատվածում էլ լինի հեղաշրջում, մենք դատապարտում ենք: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Ոչ միայն բանակի օգնությամբ կառավարության տապալումը, այլև նույնիսկ դրա կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ