Փետրվար 25, 2021 19:49 Asia/Tehran
  • Պետական դումա. Հայաստանում իրավիճակի սրումը չի հանգեցնի Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի վերանայման

Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը չի կարծում, որ Հայաստանում քաղաքական իրավիճակի սրման արդյունքում կարող են վերանայվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Հայաստանում ոչ մի անկայունություն, կամ, օրինակ, որևէ ղեկավարության փոփոխություն, չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերանայման», - հինգշաբթի օրը «Ինտերֆաքս»-ին ասել է Կալաշնիկովը, հաղորդում է Armenia.Az- ը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ «ցանկացած անկայունություն, որտեղ էլ որ դա լինի, անկասկած, չի ծառայում մեր երկկողմ հարաբերությունների նպատակներին»:

Armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ