Էրդողանը կրկին ընդգծել է Ադրբեջանին աջակցելու անհրաժեշտությունը
Փետրվար 26, 2021 16:32 Asia/Tehran
Խոջալուի զոհերի մեծարման արարողության ընթացքում, Թուրքիայի նախագահն ընդգծել է այդ երկրի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության անհրաժեշտությունը:
Անատոլի լրատվական գործակալության հաղորդմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Մենք մի ժողովուրդ ու երկու պետություն ենք: Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին իր արդար պայքարում»:
Նա հավելել է.«Աստված ողորմի 29 տարի առաջ Խոջալիում վայրենաբար զոհված ադրբեջանցի եղբայրներին»:
1992թ. Ղարաբաղի պատերազմում հայ-ռուսական ուժերը Ադրբեջանի ուժերին ստիպեցին լքել տարածաշրջանը:
Բաքուն Հայաստանի բանակին մեղադրում է Խոջալուում խաղաղ քաղաքացիների սպանության մեջ: