Ռուսաստանը քննադատել է Իրանի նկատմամբ Արևմուտքի երկակի քաղաքականությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է. «Իրանին բանակցելու հրավիրելըն անհամատեղելի է Կառավարիչների խորհրդի նիստին բանաձև ներկայացնելու սպառնալիքի հետ»:
Միխայիլ Ուլյանովը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Իրանին երկխոսության հրավիրելու քայլը դրական է, բայց սակայն այն անհամատեղելի է առաջիկա օրերին ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից անարդարացի բանաձևի ընդունման սպառնալիքի հետ»:
ԻԻՀ ԱԳՆն խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրը հայտարարել է, որ ելնելով Միացյալ Նահանգների և եվրոպական երեք երկրների դիրքորոշումներից ու գործողություններիցն, Իրանի Իսլամական Հանրապետությունը հարմար չի համարում ՄԱԳԱՏԷ-ի եվրոպական համակարգողի առաջարկած ժամանակահատվածում որևէ ոչ պաշտոնական հանդիպում:
Ի պատասխան ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների հետ հանդիպելու առաջարկին Իրանի հակազդեցությանը, Ուլյանովը գրել է. «Կարծում եմ, որ սա Իրանի վերջին խոսքը չէ»: Ոչ պաշտոնական բանակցություններին մասնակցելուց Իրանի հրաժարվելու պատճառն ըստ ԱԳ նախարարության, որոշ երկրների դիրքորոշումներն են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio