Մարտ 01, 2021 17:40 Asia/Tehran
  • Բաքուն պահանջում է դադարեցնել հայկական ուժերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չնայած Հայաստանի և Ռուսաստանի հետ նոյեմբերի 10-ին ստորագված համատեղ հայտարարությանը, որի համաձայն բոլոր ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, Հայաստանը շարունակում է զորուժ տեղակայել Ադրբեջանի տարածքներում:

Հայտարարության մեջ ասված է.«Սա միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է»:

Հայտարարության մեջ նշված է.«Հայկական զորքերի ապօրինի տեղակայումը Ադրբեջանի տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են ռուսական զորքերը, խախտում է նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների  միջև կայացած համատեղ հայտարարությունը»:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի այս գործողությունները լրջորեն սպառնում են տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերին և լարում են իրավիճակը:

Հայտարարության մեջ ասված է. «Մենք Հայաստանին հորդորում ենք դադարեցնել  զինված ուժերի ապօրինի տեղակայումը Ադրբեջանի տարածքում, իսկ միջազգային հանրությանը կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝  Հայաստանի գործողություններին վերջ տալու համար»: