Մարտ 02, 2021 09:57 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է Իրանի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում Մոսկվայի դիրքորոշմանը, ՌԴ ԱԳ նախարարն ասել է. «Մենք գնում ենք դեպի Իրանի հետ բազմակողմանի համագործակցության»:

Երկուշաբթի օրը, արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ,  Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերությունները շատ բարեկամական են և ընդլայնվում են տարբեր բնագավառներում»,

Լավրովի խոսքերով. «Մենք զարգացնում ենք Իրանի հետ երկկողմ համագործակցությունը, սակայն պատժամիջոցները վնաս են ահսցրել այդ համագործակցության կառուցվածքին»:

Նա հավելել է. «Ռուսաստանը և Իրանը առևտրային փոխանակումներն իրականացնում են  ազգային արժույթներով: Մենք փորձում ենք օգտագործել դոլարից անկախ ֆինանսական համակարգ»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի Թեհրան կատարած այցին,  ՌԴ արտգործնախարարը նշել է, որ գործակալության և Թեհրանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարևոր է: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձև ներկայացնելու մտադրության մասին, ինչից հետո Իրանը հայտարարել է, որ կհրաժարվի պաշտոնապես հանդիպել ամերիկյան կողմի հետ:

Պիտակ