Բայդենի կառավարությունը կշարունակի հակաիրանական դաժան պատժամիջոցները
Դաս չառնելով Թրամփի հակաիրանական պարտված քաղաքականություններից Բայդենի կառավարության ֆինանսների փոխնախարարը հայտարարել է որ պարտավորվում է գործադրել հակաիրանական պատժամիջոցները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարության գանձապետական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Վալի Ադիմոն կարևորել է Իրանի, ՌԴ-ի և այլ երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ճշգրիտ գործադրումը:
Պատասխանելով Սենատի ֆինանսական հանձնաժողովի անդամների հարցերին Ադիմոն ասել է, որ միայն 2015թ. միջուկային համաձայնության հանձնառությունների գործադրմանը վերադառնալու դեպքում պետք է նվազեցնել հակաիրանական պատժամիջոցները:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ն նախագահ Ջո Բայդենը, որ ավելի վաղ քննադատել էր ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի քայլը իր ելույթներից մեկում հայտարարել էր, որ մինչև Իրանում ուրանի հարստացման դադարեցումը, պատժամիջոցները կմնան ուժի մեջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը նույնպես երեկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է.«Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցելու ամենանպաստավոր ձևաչափը «5+1» խմբի ուղին է»:
Եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ներկայությամբ ոչ պաշտոնական նիստ անցկացնելու հարցին Իրանի հակադրության մասին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակը նշել է.«Հիասթափված ենք միջուկային բանակցություններում Եվրոպյի միջնորդությունը մերժելու Իրանի պատասխանից»: