Մարտ 02, 2021 19:03 Asia/Tehran
  • Իրանում ԼՂ հարցով համաժողովի արդյունքներով Բաքուն կոչ է արել միջոցներ ձեռնարկել թաքֆիրի ահաբեկիչների եւ սիոնիստների դեմ

Իրանում կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջազգային համաժողով: Միջոցառմանը մասնակցել են իրանցի եւ միջազգային փորձագետներ Ադրբեջանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից եւ Բելառուսից:

Համաժողովն անցկացվել է այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Խամենեին ուշադրություն է դարձրել Ղարաբաղի հետ կապված որոշ պահերի, ավելի կոնկրետ՝ «ադրբեջանական տարածքների ազատագրման անհրաժեշտության, հայերի անվտանգության պահպանման եւ միջազգային սահմանների հարգման» վրա, հաղորդում է Mehr-ը: Համաժողովի արդյունքներով մասնակիցները հայտարարություն են ընդունել, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Միջազգային իրավունքին համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շրջանը, որը պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, իսլամական տարածքի անքակտելի մի մաս է:

Մենք աջակցում եւ պաշտպանում ենք Ադրբեջանի Հանրապետության կեղեքված ժողովրդին: Իրավաբանական եւ կրոնական տեսանկյունից Ադրբեջանի Հանրապետության կառավարության եւ ժողովրդի գործողությունները լիովին օրինական են եւ համապատասխանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւին:

Համաժողովի մասնակիցներն ընդգծում են, որ կրոնական անվտանգությունն ու խաղաղությունը չպետք է իրականացվեն արտասահմանյան ուժերին, սիոնիստական թշնամուն եւ նրա դաշնակիցներին ապաստարան տրամադրելու միջոցով:

Ակնկալվում է, որ միջազգային կազմակերպությունները կօգտագործեն ազդեցության լծակներ, որպեսզի օկուպացրած կողմին ստիպեն ճանաչել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու դադարեցնել օկուպացիան:

Որոշ երկրներ իրենց չարագույժ եւ տարաձայնություններ առաջացնող նպատկաներն են հետապնդում՝ իրանաֆոբիայի եւ շիաֆոբիայի ալիք ստեղծելով: Նրանք ձգտում են պառակտել Իրանի եւ Ադրբեջանի ժողովրդին եւ որպես հետեւանք՝ ապակայունացնել տարածաշրջանը:

Այլ կերպ ասած՝ նրանք ձգտում են ուղի հարթել թաքֆիրի ուժերի ներկայության եւ ազդեցության համար:

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի Հանրապետության գիտնականներին, կրոնական գործիչներին եւ էլիտային ըմբռնումով եւ գիտակցաբար կանխել թշնամու դավադրությունն ու թույլ չտալ, որպեսզի խախտվել երկու երկրների միջեւ խորը պատմական, մշակութային եւ կրոնական հարաբերությունները:

Մենք նաեւ Ադրբեջանի կառավարությանը խնդրում ենք վերանայել եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել թաքֆիրի խմբերի ներկայության եւ սիոնիստական ռեժիմի տարրերի դեմ»: 

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio