Մարտ 03, 2021 16:46 Asia/Tehran
  • INSTEX- ի գլխավոր տնօրենը քննադատել է եվրոպական խոշոր բանկերին՝ Իրանի հետ չհամագործակցելու համար

Իրանի հետ եվրոպական առևտրի հատուկ մեխանիզմի՝ INSTEX-ի տնօրենը քննադատել է եվրոպական խոշոր բանկերին՝ Իրանի հետ չհամագործակցելու համար:

Եվրոպա-Իրան տնտեսական ֆորումի շրջանակներում, եվրոպական խոշոր բանկերին քննադատելով առևտրի ոլորտում Իրանի հետ չհամագործակցելում համար, Մայքլ Բաքը խոստովանել է, որ   INSTEX մեխանիզմը մինչ այժմ արդյունավետ չի գործել:

Նշելով, որ INSTEX - ի աշխատանիք հիմնական խոչընդոտը եվրոպական բանկերի պահպանողական դիրքորոշումն է, նա հավելել է, որ ԱՄՆ-ի ֆինանսական օրենսդրությունը դրանց դարձրել է չափազանց պահպանողական:

Եռօրյա  տնտեսական համաժողովը, որին մասնակցում էր ավելի քան 4000 հոգի և որի նպատակն էր Իրանի ոչ նավթային արտահանումն ավելացնելու և առևտրի, գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության համար անհրաժեշտ հարթակ ստեղծելը, մեկնարկել է երկուշաբթի  և ավարտվել չորեքշաբթի օրը:

Պիտակ