Մարտ 04, 2021 11:32 Asia/Tehran
  • Թուրքերը ՌԴ-ի հետ բանակցում են S-400 համակարգի  2-րդ բեռնվածքը ստանալու շուրջ

Անտեսելով ԱՄՆ-ի նախազգուշացումներն ու սահմանված պատժամիջոցները, Թուրքիան շարունակուէմ Ռուսաստանի հետ բանակցությունները՝ S-400 ՀՕՊ-երի 2-րդ բեռնվածքն ստանալու շուրջ:

ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօգուտ համարելով,  Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար  Էսմային Դեմիրն ասել է.«S-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության ու երկրորդ բեռնվաքն ստանալու հարցում ՌԴ-ի հետ մեր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում»:

Նշելով, որ ԱՄՆ-ն դաժան պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ, Էսմայիլ Դեմիրն ասել է.«Անկարան չի հանձնվելու Վաշինգտոնի ճնշումներին»:

2019թ. հուլիսից Թուրքիայում S-400 ՀՕՊ համակարգերի տեղակայումը լուրջ լարվածություէն առաջացրել ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում:

Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել ԱՄՆ-ից Պատրիոտ ՀՕՊ համակարգեր ստանալու համար,  չեղարկել ՌԴ-ի հետ կայացած համաձայնությունը և սպառնացել է, որ  կչեղարկի Թուրքիայի հետ F-35 կործանիչների վաճառքի պայմանագիրը: Այդուհանդերձ Անկարան շարունակում է S-400 ՀՕՊ համակարգերի հավելյալ բեռնվածքների գնման շուրջ ՌԴ-ի հետ բանակցությունները: 

Պիտակ