Մարտ 05, 2021 10:21 Asia/Tehran
  • Լավրով. ՀԳՀԾ-ի իրավիճակի կարգավորումը կախված է ԱՄՆ-ից

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը կախված է ԱՄՆ-ից:

Հինգշաբթի օրը, «Ռուսական միտք» պարբերականին տված հարցազրույցում, Սերգեյ Լավրովը նշել է. «Միջուկային գործարքին վերադառնալու որոշման մասին Թեհրանին ուղղված ԱՄՆ ազդանշանները կարող են օգնել դուրս գալ փակուղուց»:

Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել ՄԱԳԱՏԷ-ի բոլոր անդամների հետ այդ նպատակին հասնելու ուղղությամբ, հավելելով, որ «միջուկային գործարքը» փրկելու «հնարավորության պատուհանը» դեռ փակված չէ:

Ռուսաստանի արտգործնախարարն անդրադառնալով միջուկային գործարքի վերաբերյալ Բայդենի կառավարության դիրքորոշմանը, նշել է. «Վաշինգտոնի քայլերը, որոնք վկայում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ վերադառնալու ԱՄՆ-ի մտադրությունների լրջության մասին, պետք է ուղղված լինեն Իրանի և  միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակի խոչընդոտների վերացմանը»:

Պիտակ