Մարտ 05, 2021 10:40 Asia/Tehran
  • ՄԱԿ. ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները համարվում են մարդու կրավունքների կոպիտ ոտնահարում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները հայտարարել են, որ ԱՄՆ-ի կառավարության արտակարգ իրավիճակների վերաբերյալ հայտարարագրերը, որոնց նպատակն է արդարացնող միակողմանի պատժամիջոցները, համարվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում:

ԻՌՆԱ-ն հաղորդել է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի կայքէջում տեղադրված հայտարարության մեջ, փորձագետները նշել են. «Արտակարգ իրավիճակով պայմանավորված ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խախտում են մարդու իրավունքները Չինաստանում, Կուբայում, Հաիթիում, Իրանում, Նիկարագուայում, Ռուսաստանի Դաշնությունում, Սիրիայում, Վենեսուելայում, Զիմբաբվեում և այլ երկրներում»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ալանբա Դուփոհանը և  մարդու իրավունքների և միջազգային համերաշխության անկախ փորձագետ Օբիուրա Օկաֆորն իրենց զեկույցներում նշել են. «ԱՄՆ-ի կողմից արտակարգ իրավիճակներով պայմանավորված պատժամիջոցները հաճախ խախտում են Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը (ICCPR)»:

Մարդու իրավունքների փորձագետների կարծիքով, տպավորություն է  ստեղծվում, որ արտակարգ իրավիճակների վերաբերյալ հայտարարագրերն արդարացում են անսահմանափակ պատժամիջոցների կիրառումը: