Մարտ 05, 2021 12:07 Asia/Tehran
  • Կրեմլ. ԱՄՆ-ն պետք է ոչնչացնի իր քիմիական զինանոցը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի գործադրման շրջանակում, ԱՄՆ-ը պետք է ոչնչացնի իր քիմիական զենքի զինանոցը:

«Ռուսաստանը լիովին կատարել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները և նույնն ակնկալում է ԱՄՆ-ից », - հինգշաբթի օրը, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Պեսկովը:

Արձագանքելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար սահմանված պայմաններին, ներառյալ քիմիական զենքի ոչնչացումը, ՌԴ նախագահի խոսնակը նշել է. «Ռուսաստանը շատ տարիներ առաջ ոչնչացրել է իր տարածքում գտնվող քիմիական զենքի բոլոր պաշարները և  դա ստուգվել է»:

Պեսկովի խոսքերով. «Ռուսաստանը լիարժեք իրականացրել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի դրույթները: Այս պահին ՌԴ տարածքում  քիմիական զենք չկա, և մենք ակնկալում ենք, որ ամերիկացիները կդիմեն նույն քայլին»: