Մարտ 05, 2021 16:04 Asia/Tehran
  • Մարիա Զախարովա. ԱՄՆ-ն իր հիմնական մրցակիցներին թշնամի է համարում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ ԱՄն-ի հետ ցանկացած ոլորտում մրցող յուրաքնաչյուր երկիրը Վաշինգտոնի կողմից համարվում է թշնամի:

ԱՄՆ-ի հիմնական մրցակիցների վերաբերյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունից հետո,  Մարիա Զախարովան նշել է.«Երբ մի երկիր ինչպես օրինակ Չինաստանը, տնտեսապես, տեխնոլոգիապես և տիեզերական գիտելիքների զարգացման հարցում ԱՄՆ-ից առաջ է անցնում, Վաշինգտոնը խոսում է նման երկրի հետ թշնամանքի մասին»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան մրցակցություն է վարում  միջազգային իրավունքի համաձայն և  Չինաստանի դեպքում էլ դա այդպես է:

Չորեքշաբթի օրը, անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի արտաքին քաղաքական գերակայություններին, Էնթոնի Բլինկենն ասել է.«Բայդենի վարչակազմը Չինաստանի հետ հարաբերությունները համարում է 21-րդ դարի ամենակարևոր աշխարհաքաղաքական մարտահրավերը, իսկ Ռուսաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի հիմնական մարտահրավերներն են»:

 

 

 

Պիտակ