Մարտ 05, 2021 18:21 Asia/Tehran
  • Վատիկանը նշել է Ռուսաստանի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում

Վատիկանը գիտակցում է Ռուսաստանի կարևոր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ելք գտնելու հարցում: Այս մասին ուրբաթ ТАСС-ին ասել է Վատիկանի արտասահմանյան պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլահերը:

«Ռուսաստանը կարևոր դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում», - ասել է Վատիկանի դիվանագիտության ղեկավարը:

Ինչպես նշել է Փոլ Ռիչարդ Գալլահերը՝ Ռուսաստանի և Վատիկանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և մի շարք հարցերի վերաբերյալ երկրների դիրքորոշումները համընկնում են:«Մենք ունենք լավ միջպետական հարաբերություններ: Սա նշանակում է, որ միջազգային կազմակերպությունների աշխատանքի մակարդակի և էթիկայի հարցերի ոլորտում մի շարք հարցերի շուրջ կիսում ենք բազմաթիվ դիրքորոշումներ, որոշ այլ հարցերի շուրջ մեր դիրքորոշումներն այնքան էլ չեն համընկնում», - ասել է նա:

Գալլախերը նշել է, որ Վատիկանը կցանկանար ավելի մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքի գոտիներում «սառեցված հակամարտությունների» կարգավորման գործընթացում:Բացի այդ, ըստ Վատիկանի դիվանագիտության ղեկավարի՝ Հռոմը կցանկանար Սիրիայում տեսնել, որ «շատ արտաքին խաղացողներ նվազեցնում են իրենց ներկայությունը»:

Փոլ Ռիչարդ Գալլահերը Վատիկանի պաշտոնական պատվիրակության անդամ է, որն ուղեկցում է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին՝ Իրաք առաքելական ուղևորության ժամանակ:

aysor.am

Պիտակ