ԱՄՆ-ի Կոնգրեսի դեմ հարձակման գործով ձերբակալվել է Թրամփի վարչակազմի առաջին պաշտոնյան
Մարտ 05, 2021 18:36 Asia/Tehran
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նախկին կառավարության պաշտոնյան ձերբակալվել է վերջերս Կոնգրեսի շենքի վրա տեղի ունեցած հարձակման գործով:
Հիլ կայքի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի դաշնային ոստիկանությունը հայտարարել է, որ այդ գործով ձերբակալվել է Թրամփի կառավարության օրոք ԱՄՆ-ի պետքարտուղարության հատուկ օգնական՝ Ֆրեդերիկա Քելինը: Նախքան ԱՄՆ-ի պետդեպարտամենում աշխատանքի անցնելը, Քելինը թ. Դոնալդ Թրամփի ընտրական խմբի անդամ էր:
Մինչ օրս ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Կոնգրեսի դեմ Թրամփի կողմնակիցների հարձակման գործով:
Անցած հունվարի վեցին, Ջո Բայդենի երդմնակալությունից երկու շաբաթ առաջ, Կոնգրեսի կողմից ընտրությունների արդյունքի հաստատումը խափանելու նպատակով, Թրամփի հազարավոր կողմնակիցներ հարձակվել են Ներկայացուցիչների պալատի շենքի վրա: