Մարտ 06, 2021 10:47 Asia/Tehran
  • Նախազգուշացում ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի փորձագետներն ԱՄՆ-ին կոչ են արել հարգել մարդու իրավունքների միջագային պայմանագրերը և զգուշացրել են տարբեր երկրների նկատմամբ միակողմանի պատժամիջոցների սահմանման կապակցությամբ:

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վանգ Վինբինը հայտարարել է, որ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետները, հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ նշել են, որ Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ է սահմանել մի շարք երկրների, այդ թվում `Չինաստանի, Ռուսաստանի, Կուբայի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ, ինչը համարվում է այդ երկրների մարդու իրավունքների լուրջ խախտում:

Փորձագետներն ԱՄՆ-ին կոչ արել հարգել  մարդու իրավունքների  միջազգային պայմանագրերը և խուսափել մարդու իրավունքների խախտումից:

Վանգ Վենբինը հավելել է,  որ միակողմանի պատժամիջոցները տասնյակ միլիոնավոր մարդկանց զրկել են սննդից և դեղորայքից, խորացրել աղքատությունը, սովը և անհավասարությունը և  կորոնավիրուսի պայմաններում սպառնում են միլիոնավոր անձանց, հատկապես՝ խոցելի խմբերի կյանքի ու առողջության իրավունքին: