ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր ալիքի հավանականության կապակցությամբ
Մարտ 06, 2021 11:23 Asia/Tehran
ԱՀԿ պաշտոնյաներից Մայք Ռայանը հայտարարել է, որ եթե երկրները զգույշ չլինեն, կորոնավիրուսի նոր ալիքն անխուսափելի կլինի:
Նա նշել է, որ պատվաստանյութոի մուտքը երկրներ, հուսադրող է, սակայն հնարավոր է, որ դա հանգեցնի վիրուսի դեմ պայքարի վրա կենտրոնանցման թուլացմանը:
Մայք Ռայանը, որը նաև Չինաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտական խմբի ղեկավարն է, հայտարարել է, որ վիրուսի ծագման մասսին զեկույցը կհրապարակվի մարտի երրորդ շաբաթվա ընթացքում:
Իսկ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմը հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի հոգեբանական ցնցումն ավելի մեծ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և կտևի երկար տարիներ»: