Մարտ 08, 2021 11:06 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը:Այդ մասին հաղորդում է «Ռոսսիա» հեռուստաալիքը:

Միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ հեռուստակամուրջի ռեժիմում: Մասշտաբային ռուս-թուրքական նախագծերն իրականացվում են արագ տեմպերով՝ երկու երկրների քաղաքական կամքի շնորհիվ՝ չնայած քննադատությանը, ավելի վաղ նշել է Ռուսաստանի առաջնորդը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին «Ռոսատոմի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ, Զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, որ Թուրքիայում «Ակույու» ԱԷԿ-ի №3 բլոկում առաջին բետոնը կտեղադրվի արդեն գարնանը:

«Վերջերս մեզ տրամադրել են թույլտվություն №3 բլոկի շինարարության համար: Մինչ այդ մենք արդեն աշխատել են երրորդ բլոկում, մենք ունեինք ոչ միջուկային բնույթի աշխատանքներ կատարելու այսպես կոչված սահմանափակ թույլտվություն»,-նշել է նա:

Չորրորդ բլոկի համար արտոնագիր ստանալու բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, Կոմարինի խոսքով, 2020 թվականի մայիսին: «Դա վերջին արտոնագիրն է, որը մենք պետք է ստանանք: Կարծում եմ, որ 2021 թվականի աշնանը այդ արտոնագիրը կստանանք»,-հավելել է նա: Նրա խոսքով՝ կորպորացիան հավաքել է «օտարերկրյա պատվերների սոլիդ պորտֆել, որը տատանվում է 135 եւ 140 միլիարդ դոլարի միջեւ տարբեր տարիների կտրածքով»:

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են «Ակույու» հրապարակում ԱԷԿ կառուցելու եւ շահագործելու մասին 2010 թվականին թուրքական Մերսին նահանգում: Ատոմակայանը կկառուցվի Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Նախագիծը նախատեսում է 1200 ՄՎտ հզորությամբ 4 էներգաբլոկների  շինարարությունը: Ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչեւ 2023 թվականը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

https://news.am/arm/news/632522.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ