Ապրիլ 09, 2021 13:36 Asia/Tehran
  • Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը

Իրանի և 4 + 1 խմբի պատվիրակությունների ներկայությամբ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը սկսվեց Վիեննայում:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը սկսվեց Իրանի և 4 + 1 խմբի  պատվիրակությունների ներկայությամբ` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում պատժամիջոցների և միջուկային ոլորտում աշխատանքային խմբերի հանդիպումների արդյունքները քննարկեելու նպատակով: 

Երեքշաբթի օրը Վիեննայում կայացած ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստում համաձայնություն ձեռք բերվեց ձևավորել պատժամիջոցների և միջուկային հարցերի վերաբերյալ երկու աշխատանքային խումբ՝ համապատասխան տեխնիկական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հինգշաբթի օրը հայտարարեց, որ ՀԳՀԾ-ի համտեղ հանձնաժողովը կվերսկսի հանդիպումը Վիեննայում Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչների ներկայությամբ:

Ըստ Եվրամիության հայտարարության, հանդիպման ընթացքում կքննարկվի ԱՄՆ-ի հնարավոր վերադարձը ՀԳՀԾ և կապահովի բոլոր կողմերի կողմից համաձայնագրի լիարժեք կատարումը: