Ապրիլ 09, 2021 13:40 Asia/Tehran
  • Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը

Իրանի և 4+1 պատվիրակությունների մասնակցությամբ, Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, պատժամիջոցների և միջուկային ոլորտում աշխատանքային խմբերի հանդիպումների արդյունքները գնահատելու համար:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երեքշաբթի օրը կայացած նիստում, կողմերը համաձայնել էին ստեղծել պատժամիջոցների բնագավառում երկու փորձագիտական ​​աշխատանքային խմբեր, բաղկացած՝ համատեղ հանձնաժողովի բոլոր անդամներից, այդ թվում իրանցի և 4+1 խմբի անդամ երկրների փորձագետներ:

Հինգաշբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը Վիեննայում առերես հանդիպում է ունենալու, որին ներկա են լինելու Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները:

Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները քննարկելու են ՀԳՀԾ ԱՄՆ-ի հավանական վերադարձի մասին անցած շաբաթ կայացած բանակցությունների ձեռքբերումները և վստահանալու են, որ այդ համաձայնությունները լիարժեք իրագործվում են բոլորի կողմից: