Ապրիլ 09, 2021 19:10 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի պնդումները

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի այն պնդումները, որ եթե նույնիսկ հայկական եւ ադրբեջանական կողմերը համաձայնվեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ գաղափարներին, ապա ռուսական կողմը, միեւնույն է, դրանց իրականացման չի գնա:

«Բացարձակապես չի համապատասխանում: Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորման այն տարբերակին, որին կաջակցեին հակամարտության կողմերը: Այս մասին բազմիցս ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: Այս դիրքորոշումը որոշիչ է ռուսական համանախագահության աշխատանքում:

Թե ինչով է առաջնորդվել Ռիչարդ Հոգլանդը նման պնդումներով հանդես գալով, ես չեմ պատրաստվում գուշակել:

Ցանկանում եմ ընդգծել, որ կարգավորման առաջարկների փաթեթը, բացի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հռչակագրից, ներառում էր նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը դրան աջակցելու մասին: Այս երկու փաստաթղթերը, գումարած ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, կազմում էին այն ժամանակ ռուսական առաջարկների էությունը, որոնց մասին մանրամասն տեղյակ էին մյուս համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիա, եւ որոնց նրանք լիովին աջակցում էին»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Հիշեցնենք, որ ICR Center-ի իր հոդվածում Ռիչարդ Հոգլանդը մասնավորապես նշել էր. «Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ:

Պիտակ