Ապրիլ 10, 2021 19:48 Asia/Tehran
  • Թուրքիան և Բրիտանիան ընդգծել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը

Թուրքիան և Բրիտանիան մտադիր են զարգացնել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում:

Թուրքական TRT կայքի  հաղորդման համաձայն՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  պաշտպանության նախարար Հալուսի Աքարը, ով պաշտոնական այցով գտնվում է Բրիտանիայում, այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ  հանդիժման ժամանակ քննարկել է Արևելյան Միջերկրական ծովի և Սև ծովի զարգացումները, Աֆղանստանում տիրող իրավիճակը, ՆԱՏՕ-ի  հետ համագործակցությունը: Թերթի փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակում է իրականացվել տարածաշրջանային խնդիրներ և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ապրիլի 7-ին մեկնարկած հանդիպմանը ժամանակ, կարևորվել են Թուրքիայի և Բրիտանիայի ընդհանուր տեսակետները մի շարք հարցերի շուրջ և ընդգծվել երկու երկրների  համատեղ համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի իրավունքներն ու շահերը պաշտպանելու ուղղությամբ:

Աքարը և Բեն Ուոլասը քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրների համատեղ աշխատանքի զարգացման ուղիները:

Անդրադառնալով Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում Բրիտանիայի գործողություններին,Թուրքիայի պաշտպանության նախարարը Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել այդ ուղղությամբ ավելի շատ քայլեր իրականացնել: