Ապրիլ 11, 2021 17:42 Asia/Tehran
  • Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպումը

Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում, Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները խոսել են պաշտպանական և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ըստ Անատոլու լրատվական գործակալության, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդագրություն տարածելով նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Թարանի հետ խորհրդակցել են  երկկողմ  և տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական հարցերի շուրջ:

Հայտարարության համաձայն՝ Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ուղիները:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիա կատարած այցի ընթացքում, երեկ հանդիպում և զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:

Պիտակ