Ապրիլ 13, 2021 09:44 Asia/Tehran
  • Կանադան չեղարկել է Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի արտոնագրերը

Կանադայի վարչապետըը հայտարարել է, որ այդ երկիրը չեղարկել է Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքի արտոնագրերը, որոնք կասեցվել էին անցած տարի:

Անատոլի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Կանադայի ԱԳ նախարար Մարք Գարնոն ապրիլի 12-ին հայտարրաել է. «Համաշխարհային հարցերի գրասենյակը և Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը մանրակրկիտ ուսումնասիրել են Թուրքիային վաճառվող զինտեխնիկայի բոլոր արտոնագրերը»:

Նա հավելել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ  հավաստի ապացույցներ են գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիա արտահանված զենքի մեջ կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին, այսօր ես հայտարարում եմ 2020թ աշնանը կասեցված արտոնագրերը հետ կանչելու մասին»:

Կանադայի ԱԳ նախարարը հավելել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում  զենքի կիրառումն անհամատեղելի է Կանադայի արտաքին քաղաքականության, ինչպես նաև Թուրքիայի կողմից դրանց կիրառման վերաբերյալ տրամադրված  երաշխիքների հետ»:

Թուրքիայի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Չավուշօղլուն երկուշաբթի օրը Կանադային կոչ է արել վերանայել այս որոշումը: Թուրքիան նաև դժգոհություն է հայտնել պատամիջոցների կապակցությամբ: