Ապրիլ 13, 2021 11:58 Asia/Tehran
  • Իլհամ Ալիեւը չի բացառել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի բացառել, որ հնարավոր է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքվի:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին հայտարարել է Բաքվում կայացած խորհրդաժողովի ժամանակ: Այս նախաձեռնության մանրամասները դեռ չեն հաղորդվում:

«Իլհամ Ալիեւը կարծում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում շարունակում է փխրուն մնալ: Հետպատերազմյան իրավիճակը մնում է փխրուն: Հրադադարը պահպանվում է, բայց, չնայած դրան, մենք հետպատերազմյան զարգացման հետ կապված դեռ շատ հարցեր ունենք»,- ասել է Ալիեւը, փոխանցում է minval.az-ը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio