Ապրիլ 13, 2021 15:59 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է, թե պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է, իսկ Հայաստանից տարածքային պահանջներ չունի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

«Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», - ընդգծել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաև հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում «Մնում են շատ բաց հարցեր Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ», - նշել է Ալիևը:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: «Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-հավելել է Ալիեւը:        

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio