Ապրիլ 13, 2021 19:21 Asia/Tehran
  • Շոյգու. ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում եվրոպական Ռուսաստանի սահմանների մոտ

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն զորքեր են տեղակայում եվրոպական Ռուսաստանի սահմաններ, նրանց հիմնական մարտական ներուժը գտնվում է Սեւծովյան տարածաշրջանում եւ Բալթիկայում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Այժմ ամերիկյան զորքերը Հյուսիսային Ամերիկայի մայրցամաքային մասերից Ատլանտյան օվկիանոսի այն կողմով տեղափոխվում են Եվրոպա: Եվրոպայում զորքերի տեղաշարժ կա դեպի Ռուսաստանի սահմաններ: Հիմնական ուժերը կենտրոնացած են Սեւ ծովում եւ Բալթյան տարածաշրջանում»,- ասել է Շոյգուն Սեվերոմորսկում կայացած հանդիպմանը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության տարածքի մերձակայքում կկենտրոնացվի ընդհանուր 40 000 զինծառայող եւ 15.000 միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմավարական ավիացիայի:

Շոյգուն նաեւ հայտնել է, որ երեք շաբաթվա ընթացքում երկու բանակ եւ երեք օդային ստորաբաժանում է հաջողությամբ տեղակայվել Ռուսաստանի Դաշնության արեւմտյան սահմաններ՝ ուսումնամարտական ​​առաքելությունների տարածքներում: Նրա խոսքով՝ զորքերը լիակատար պատրաստակամություն եւ ունակություն են ցույց տվել՝ երկրի ռազմական անվտանգության ապահովման խնդիրների իրականացման համար: «Ներկայումս այդ միավորումները ներգրավված են զորավարժություններում: Ստուգման բոլոր գործողությունները նախատեսվում է ավարտել երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նախարարը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

 

Պիտակ