Ապրիլ 13, 2021 19:37 Asia/Tehran
  • Ալիեւ. Մենք կարող էինք փակել Երեւանից Կապան տանող ճանապարհը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ով արդեն երկրորդ օրն է՝ տարբեր հայտարարություններ է անում, սպառնում է փակել Երեւան-Կապան ճանապարհը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանին՝ Թովուզում, Ղազախում, Աղստաֆում, չկան խաղաղապահներ, եւ ոչինչ տեղի չի ունենում: Ասեմ ավելին, ադրբեջանցի սահմանապահները կանգնած են Զանգելանի հայկական գյուղերից 5 մետրի վրա: Եվ ոչինչ տեղի չի ունենում: Հայկական բանակը ոչնչացված է, այն գոյություն չունի»,-ասել է նա ADA համալսարանում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կզարգանա իրավիճակը Ղարաբաղում ռուս խաղաղապահների հեռացումից հետո:

Որպես «բարի կամքի դրսեւորում» նա նշել է, որ Կապան-Երեւան ճանապարհը չի փակվել: «Կաֆան՝ այսպես են Ադրբեջանում անվանում հայկական այդ քաղաքը»,-ասել է նա:

«Այնտեղ նույնիսկ ցուցանակ կա՝ «Բարի գալուստ Ադրբեջան»: Չգիտեմ՝ ինչու է դա նյարդայնացնում հայերին, մենք ընդամենը ցանկանում ենք ողջունել մեր տարածքում, դա մեր տարածքն է, նրանք նույնիսկ կրակել են այդ ուղղությամբ: Կարող էինք փակել ճանապարհը, սակայն դա չարեցինք»,-հայտարարել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ տարածքը, որի մասին խոսում է Ալիեւը, հայտնվել է ադրբեջանական հսկողության տակ անհասկանալի կերպով՝ առանց դեմարկացիայի, դելիմիտացիայի եւ նման գործընթացների: Դա բացատրվել է նրանով, որ այդտեղ «սովետական սահման» է անցել: Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը ԱԽՍՀ (Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) իրավահաջորդ չէ, դա անօրինական ճանապարհով է իրականացվել: 

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio