Ապրիլ 14, 2021 17:35 Asia/Tehran
  • Ռուսաստանը ԱԳՆ է կանչել Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Յուշակովի հետ:

Ֆարս գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանը Ջոն Սալիվանին տեղեկացրել են, որ եթե ամերիկյան կողմը, չնայած  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն, կոշտ միջոցներ ձեռնարկի այդ երկրի դեմ, ներառյալ պատժամիջոցներ, ապա  ռուսական կողմը  կարձագանքի կոշտ պատասխանով:

2021 թվականի մարտին Ռուսաստանի հասցեին Բայդենի հնչեցրած կոշտ արտահայտությունները Մոսկվային ստիպեցին Վաշինգտոնից հետ կանչել իր դեսպան Անատոլի Անտոնովին, և նա դեռ չի վերադարձել Միացյալ Նահանգներ:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը տարիների ընթացքում սրվել է մի քանի պատճառներով, ներառյալ ՝ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները և ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ մեղադրանքները: Վաշինգտոնը  պատժամիջոցների մի քանի փաթեթ է կիրառել   Մոսկվայի դեմ:

 

Պիտակ