Ապրիլ 14, 2021 18:20 Asia/Tehran
  • Ալիևի թախանձագին խնդրանքը՝ ԱՄՆ պետքարտուղարից ուղերձ ստանալու համար

Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղարից թախանձանքով ուղերձ է խնդրում:

«Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն»  համաժողովում  Իլհամ Ալիևն ասել է.«Բլինքենը որոշ ժամամակ առաջ զանգահարել է Փաշինյանին: Չգիտեմ նրանք ինչի մասին են խոսել: Բայց կրկին  կխախտվի հավասարակշռությունը»: «Ես չեմ ասում, որ պետքարտուղար Բլինքենը պետք է զանգահարի մեզ, սակայն ԱՄՆ-ն, որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկի։ Բայց մենք նրանցից որևէ լուր չենք ստացել։ Մենք չգիտենք, թե որն է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Ես Նովռուզի առիթով Բայդենից լավ նամակ եմ ստացել, սակայն դա միյան շնորհավորական ուղերձ էր», - հավելել  է Ալիևը։

Իր ելույթում Ալիևը  նշել է, որ Ադրբեջանը դեռ սպասում  է Ռուսաստանի կողմից այն հարցի պատասխանին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել  Հայաստանի ձեռքում և արձակվել  Շուշիի վրա: