Ապրիլ 14, 2021 18:32 Asia/Tehran
  • Հայաստանի հետ սահմանին նոր զորամաս է բացվել

Ապրիլի 14-ին Գուբադլիի շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանին իր ծառայողական ու մարտական գործունեությունն է սկսել նոր զորամասը՝ սահմանային պարետային ծառայությունը:

Ինչպես Аrmenia.Az-ին հայտնել են այս միջոցառման կապակցությամբ կազմակերպված արարողության ժամանակ, Պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իլհամ Մեհդիևը անձնակազմին է փոխանցել՝ Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի շնորհավորանքները՝ նոր զորամասի գործունեության մեկնարկի կապակցությամբ: ,

Նշվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո, կարճ ժամանակում այս տարածքներում կազմակերպվել է՝ զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը, և դա մեծ նշանակություն ունի ազատագրված պետական սահմանների պաշտպանության համար:

Միջոցառման ավարտին պարգևատրվել են ծառայության մեջ աչքի ընկած մի խումբ զինծառայողներ:

armenia.az

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio