Ապրիլ 14, 2021 20:48 Asia/Tehran
  • ՌԲԿ. ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը միջկառավարական խորհրդի նիստին

ԵՏՄ երկրները քննարկում են Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը միջկառավարական խորհրդի նիստին, գրում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով Ռուսաստանում եւ Հայաստանում երեք դիվանագիտական աղբյուրներին եւ կազմակերպության աղբյուրին:

Բաքուն կարող է իր ներկայացուցիչներին ուղարկել Կազան, եթե դրան համաձայնի Երեւանը:

«Իսկապես նման գաղափար (Բաքվին հրավիրելը) եղել է: Մենք ոչ թե սկզբունքայնորեն դեմ ենք, այլ ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը: Երեւանը կազմել է իր ցուցակը՝ մոտ 200 անուն, եւ արդեն փոխանցել է Կարմիր Խաչին»,-ասել է հայկական կողմից դիվանագետը:

Ներկայիս չլուծված հարցերի շրջանում «ՌԲԿ»-ի աղբյուրները նշել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբերակների քննարկումը:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

 

Պիտակ