Ապրիլ 15, 2021 12:21 Asia/Tehran
  • Ուլյանովը կրկնել է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչն ընդգծել է ՀԳՀԾ-ի կողմերի՝ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը:

Թասնիմ լրատվական գործակալությունը, հղում անելով ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, հաղորդել է, որ չորեքշաբթի օրը, Ուլյանովը հայտարարել է, որ Իրանի իսլամական հանրապետության կողմից ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացի մեկնարկը վկայում է, որ միջուկային գործարքը պետ ք էհնարավորինս շուտ վերակենդանացվի: 

Չորեքշաբթի երեկոյան, Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսակին հայտարարել է, որ հինգշաբթի օրը Վիեննայում  ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի կունենան անուղղակի միջուկային բանակցություններ: Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ քանի դեռ պատժամիջոցները չեն եչղարկվել և ԱՄՆ-ն չի վերադարձել ՀԳՀԾ, Վիեննայում կամ որևէ վայրում Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ուղղակի կամ անուղղակի որևէ բանակցություն տեղի չի ունենալու: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ