Ապրիլ 15, 2021 18:56 Asia/Tehran
  • Պեսկով.Ռուսաստանը ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները անպատասխան չի թողնի

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները համարելով խոչընդոտ երկու երկրի նախագահների հավանական հանդիպման համար, ընդգծել է.«Մոսկվան անպատասխան չի թողնի Վաշինգտոնի պատժամիջոցները»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով Ռուսաստանի քաղաքացիների ու ռուսական կառույցների դեմ  պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի կայացրած որոշմանը, Դմիտրի Պեսկովը հայտարարել է.«Ռուսաստանն արձագանքելով ԱՄՆ-ի քայլին, համարժեք պատասխան կտա վերջինիս»:

Ջո Բայդենի վարչակազմը մտադիր է պետական ու հետախուզական ոլորտի 12 պաշտոնյաների և 20 ռուսական կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ սահմանել, իսկ 10 ռուսաստանցի դիվանագետի վտարել երկրից: Որպես պատճառ նշվել են կիբերհարձակումներն ու ընտրությունների ժամանակ Մոսկվային վերագրվող միջամտությունները: Ռուսաստանը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի  հարաբերություններում առկա լարվածությունների հետևանքով, Վաշինգտոնը մի քանի փուլ  պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ:

Պիտակ