Ապրիլ 18, 2021 18:50 Asia/Tehran
  • Ուկրաինան ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, չնայած այդ քայլի հետևանքների մասին Ռուսաստանի նախազգուշացումներին

Չնայած Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցության հետևանքների հետ կապված Ռուսաստանի նախազգուշացումներին, Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը Կիևին կոչ է արել հնարավորինս շուտ անդամակցել ՆԱՏՕ-ին:

Սպուտնիկ լրատվական գործակալության տեղեկացմամբ, Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը Բեռլինին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անհապաղ անդամակցելու հարցում:

Ըստ Մելնիկի, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կկանխի Եվրոպայում նոր, համատարած պատերազմը և սադրիչ քայլ չէ:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահը ցանկություն էր հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին՝ ասելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի երկրում խաղաղության հաստատմանը:

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին տարիներին բազմիցս զգուշացրել են Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու :կապակցությամբ

Պիտակ