Մայիս 05, 2021 12:22 Asia/Tehran
  • Բաքվի որոշ ԶԼՄ-ներ մտահոգություն են հայտնել Իսրայելի հետ Բաքվի ապակառուցողական հարաբերություններն Իրանի հայերեն ռադիոժամի կողմից լուսաբանվելու կապակցությամբ

Ադրբեջանական Մոդերատոր կայքը հրապարակել է մի հոդված, որում անդրադարձել է Իրանի ռադիոհեռուստատեսության արտասահմանյան հաղորդումների Parstoday շարքի հայերեն բաժնի կողմից Բաքվի և Թել Ավիվի վտանգավոր հարաբերությունների վերաբերյալ լուսաբանումներին:

Հոդվածում Parstoday.com- ը մեղադրվում է հակաադրբեջանական և հայանպաստ բովանդակություն հրապարակելու մեջ: «27 լեզուներով, այդ թվում՝ հայերենով  աշխատող այս լրատվական կայքում Ադրբեջանի վերաբերյալ հրապարակվող  նյութերը  լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- ասված է հոդվածում: 

Կայքը գրում է, որ Ղարաբաղի վերականգնման ծրագրին իսրայելական ընկերությունների մասնակցության վերաբերյալ «Իսրայել Հայոմ» պարբերականին  Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմաթ Հաջիևի տված հարցազրույցի հրապարակումը սադրիչ գործողություն է և   Ադրբեջանը կարևորում է  Իսրայելի հետ հարաբերությունների զարգացումը:

Կասածի տակ դնելով  Իրանի բարիդրացիության քաղաքականությունը հարևանների, այդ թվում `Հայաստանի հետ, կայքը հավելում է. «Վերջին տարիներին Իրանը բոլոր ոլորտներում  զարգացրել է իր հարաբերությունները Հայաստանի հետ և ջանք չի խնայել երկիրը դուրս բերել այն ծանր իրավիճակից, որում վերջինս հայտնվել է: 44-օրյա պատերազմում իրանի տարածքով Հայաստանին տրամադրված օգնությունն Ադրբեջանի ժողովուրդը չի մոռանա: Իսկ Իսրայելի կառավարությունը  միջազգային շրջանակներում բացահայտորեն սատարել է   Ադրբեջանին և Հայաստանին կոչ  արել վերջ դնել ադրբեջանական տարածքների օկուպացիային: Իսրայելական արտադրության զենքերը երկրորդ ղարաբաղյան պատերազմում մեր փառահեղ հաղթանակի հիմնական գործոններից էին»:

Պիտակ